Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ – 06/11/15

Նոյեմբերի 2-6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD՝  Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 62,524,786 դոլար 474,45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 65,903,333 ԱՄՆ դոլար 475,99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում իրականացվել է 5,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 477,82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,931,474 EUR 519,21 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 17,194,691 EUR 523,24  դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 985,811,766 ռուբլի 7,42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 284,815,753 ՌԴ ռուբլի 7,57 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 49.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 60 մլն ԱՄՆ դոլար: 

Share