Բաժին. Ֆինանսական

Վիդեոպատմություններ. աշխարհի ամենահարուստ գործարարները՝ Սերգեյ Բրին

Ամերիկյան Forbes պարբերականի ռուսական հրատարակությունը ներկայացրել է վիդեոպատմություններ աշխարհի ամենահարուստ և ամենահաջողակ գործարարների մասին: Այս վիդեոպատմությունների հիման վրա «Բիզնես 24»-ը ներկայացնում է հոդվածների շարք՝ առանձնացնելով ամենահայտնի գործարարներին և նրանց մասին առավել ուշագրավ փաստերն ու թվերը:

Սերգեյ Բրին

Ըստ Fores-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 20-րդն է, ընդհանուր կարողությունը՝  29.2 մլրդ ԱՄՆ դոլար:

Ամերիկացի գործարար, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գիտնական, միլիարդատեր, Google որոնման համակարգի ծրագրավորող և համահիմնադիր Սերգեյ Բրինը ծնվել է Մոսկվայում՝ հրեա մաթեմատիկոսների ընտանիքում: 1979 թվականին, երբ նա ընդամենը 5 տարեկան էր, ընտանիքը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:

Բրինը ժամանակից շուտ Մերիլենդի համալսարանում ստացել է բակալավրի կոչում «Մաթեմատիկա և հաշվողական համակարգեր» բաժնում: Ստացել է կրթաթոշակ ԱՄՆ-ի Ազգային գիտական հիմնադրամից: Սերգեյ Բրինի գիտահետազոտական հիմնական ուղղությունը եղել է չծրագրավորված աղբյուրների տվյալների հավաքման տեխնոլոգիան, զանգվածային գիտական տվյալների և տեքստերի հավաքում:

1993 թվականին Կալիֆոռնիայում նա ընդունվել է Ստենֆորդի համալսարան, այնտեղ ստացել մագիստրոսի աստիճան և սկսել աշխատել թեզի վրա: Ուսման ժամանակ նրան հետաքրքրում էին ինտերնետ տեխնոլոգիաները և որոնման համակարգերը: 1995 թվականին Բրինը Ստենֆորդի համալսարանում հանդիպել է ասպիրանտ, մաթեմատիկոս Լարի Փեյջին, նրանք միասին հիմնադրել են Google-ը:

Բրինը և Փեյջը ապացուցել են իրենց գաղափարների կենսունակությունը համալսարանական որոնման google.stanford.edu համակարգում՝ զարգացնելով դրա մեխանիզմները համաձայն նոր սկզբունքների: 1997 թվականի սեպտեմբերի 14-ին գրանցվել է google.com դոմեյնը: Ժամանակի ընթացքում նախագիծը լքել է համալսարանը և կարողացել ներդրումներ կատարել հետագա զարգացումների համար:

Google-ի հաջողությանն առաջինը հավատացողներից մեկը եղել է Sun Microsystems ընկերության հիմնադիրը, ով 1996 թվականին նորաստեղծ Google ընկերությունում կատարել է 100 հազար ԱՄՆ դոլարի ներդրում:

Այսօր արդեն Google ընկերությունը գնահատվում է շուրջ 460 մլրդ ԱՄՆ դոլար:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share