Բաժին. Ֆինանսական

Վիդեոպատմություններ. աշխարհի ամենահարուստ գործարարները՝ Բիձինա Իվանիշվիլի

Ամերիկյան Forbes պարբերականի ռուսական հրատարակությունը ներկայացրել է վիդեոպատմություններ աշխարհի ամենահարուստ և ամենահաջողակ գործարարների մասին: Այս վիդեոպատմությունների հիման վրա «Բիզնես 24»-ը ներկայացնում է հոդվածների շարք՝ առանձնացնելով ամենահայտնի գործարարներին և նրանց մասին առավել ուշագրավ փաստերն ու թվերը:

Բիձինա Իվանիշվիլի

Ըստ Fores-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 291-րդն է, ընդհանուր կարողությունը՝ 5.2 մլրդ ԱՄՆ դոլար:

Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում հայտնի գործարար է: 2011 թվականից ի վեր Վրաստանում զբաղվում է քաղաքական գործունեությամբ։ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իվանիշվիլիի կողմից գլխավորված «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» ընտրական բլոկը ստացել է Վրաստանի խորհրդարանի մանդատների կեսից շատը:

Բիձինա Իվանիշվիլին սովորել է Մոսկվայում և աստիճանաբար հայտնի դարձել Մոսկվայի գործարար աշխարհի շրջանակներում՝ իր հաջողությունը փորձելով ինչպես ներմուծման ոլորտում, այնպես էլ ֆինանսական շուկայում և արդյունաբերության ոլորտում: Արագ կողմորոշվելու և արդյունավետ որոշումներ կայացնելու շնորհիվ Իվանիշվիլի կնքել է մի շարք հաջող գործարքներ, իրականացրել եկամտաբեր ներդրումներ և արդյունքում դարձել ամենահարուստ և հայտնի վրացի գործարարը:

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share