Բաժին. Ֆինանսական

Արթուր Ջավադյանը շնորհավորել է բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ

Արթուր Ջավադյանի շնորհավորական խոսքը՝ բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ․

Հարգելի գործընկերներ
 
Շնորհավորում եմ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
 
Արագ փոփոխվող աշխարհը նոր մարտահրավերներ և խաղի կանոններ  է առաջադրում բազմաթիվ ոլորտների՝ ստիպելով գտնել դրանց արդյունավետ լուծումները և երբեմն կայացնել հրատապ որոշումներ:

Բանկային ոլորտն ամենազգայուններից է, թերևս, որովհետև այն համաչափ փոխվում է տեղեկատվական տեխնոլոգիաների յուրաքանչյուր առաջընթացի և, իհարկե, տնտեսության հիմնախնդիրների հետ:

Հայաստանի բանկային համակարգը տարիների ընթացքում ձևավորել է արհեստավարժների մեծ թիմ, որն ունակ է ապահովել այդ մարտահրավերների լուծումները: Եվ այսօր վստահ կարելի է ասել, որ Հայաստանի բանկային համակարգը, ժամանակի փոփոխություններին արագ արձագանքելու կարողությամբ, ճկունությամբ և, իհարկե, գործողությունների արդյունավետությամբ ընդունված ու ճանաչված է միջազգային ֆինանսական աշխարհում:

Շնորհավորելով բոլորիս՝ բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանում եմ, որ աշխատանքում ձեռք բերած այս որակները ժամանակի հետ ավելի հղկվեն և դառնան մեր կենսակերպի ձև՝ շարունակելով փոխել մեր երկրի, հասարակության ու մեր ընտանիքների կյանքը:

Share