Բաժին. Ֆինանսական

Բոստվանայում հայտնաբերվել է աշխարհի երկրորդ ամենախոշոր ադամանդը

Կանադական Lucara Diamond կորպորացիան հայտարարել է, որ Բոստվանայում հայտնաբերվել է աշխարհում մեծությամբ երկրորդ ադամանդը։

Ադամանդի չափը 1 111 կարատ է, այն գտնվել է Կարովե կոչվող հանքում։ Ադամանդը նաև վերջին 100 տարում հայտնաբերված ամենամեծ քարն է։ Նշենք, որ աշխարհի ամենախոշոր ադամանդը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, այն կշռում է 3 100 կարատ և անվանվել է Կուլինան։ Կուլինանը բաժանվել է 9 մասին, որոնց մեծամասնությունը պատկանում են բրիտանական թագավորական ընտանիքին։

Lucara Diamond-ի ղեկավար Վիլիամ Լեմբը նշել է, որ այս շաբաթվա ընթացքում հայտնաբերվել են նաև 813 և 374 կարատ կշռող ադամանդներ։

Share