Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. դասընթաց՝ «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար»

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2015թ-ի դեկտեմբերի 8-ից 11-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2015-ի դեկտեմբերի 7-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց Կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am;

Դասընթացի արժեքը 30.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 692:

Դասընթացի 1-ին օր, դեկտեմբերի 8-ին

18:30-20:00 – Թեմա 1. Մաքսային օրենսդրության փոփոխություններ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում։ Դասախոսներ՝ Վ.Ղազարյան, Ա.Ժամկոչյան
20:00-20:15 – Ընդմիջում (Սրճադադար)
20:15-21:30 – Թեմա 2. Եվրասիական տնտեսական միության կառուցվածքը և կառավարող մարմինները։ Դասախոսներ՝ Վ.Ղազարյան, Ա.Ժամկոչյան

Դասընթացի 2-րդ օր դեկտեմբերի 9-ին

18:30-20:00 – Թեմա 4. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա. Ալոյան
20:00-20:15 – Ընդմիջում (Սրճադադար)
20:15-21:00 – Թեմա 4. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա. Ալոյան

Դասընթացի 3-րդ օր, դեկտեմբերի 10-ին

18:30-20:00 – Թեմա 3. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ։ Դասախոս՝ Գ.Կիլինյան
20:00-20:15 – Ընդմիջում (Սրճադադար)
20:15-21:00 – Թեմա 3. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ։ Դասախոս՝ Հ.Յանիկյան

Դասընթացի 4-րդ օր, դեկտեմբերի 11-ին

18:30-20:00 – Թեմա 5. ««Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա.Սեմերջյան
20:00-20:15 – Ընդմիջում (Սրճադադար)   
20:15-21:30 – Թեմա 6. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ։ Դասախոս՝ Ս. Եղիկյան

Դասընթացի դասավանդողներ․

1 Սամվել Եղիկյան ՀՀ ՖՆ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ
2 Աշոտ Սեմերջյան ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
3 Ասանեթ Ալոյան ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի ավագ հարկային տեսուչ,  <ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն> ՊՈԱԿ-ի դասախոս
4 Հովհաննես Յանիկյան ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
5 Գայանե Կիլինյան ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
6 Վահագն Ղազարյան «ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային ծառայության մասով դասախոս
7 Անահիտ Ժամկոչյան «ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ -ի մաքսային ծառայության մասով դասախոս

Share