Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ – 27/11/15

2015թ-ի նոյեմբերի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD՝  Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 61,518,429 դոլար 480.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 72,946,603 ԱՄՆ դոլար 482.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 7,823,448 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 481.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում առք եւ վաճառք չի իրականացվել։

EUR՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,082,835 EUR 509.23 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 9,556,750 EUR 514.41  դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 913,864,505 ռուբլի 7,28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 336,191,461 ՌԴ ռուբլի 7,40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

Նոյեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 60.8 մլն ԱՄՆ դոլար: 

Share