Բաժին. Ֆինանսական

ԱՄՀ-ն յուանին պահուստային արժույթի կարգավիճակ շնորհեց

ԱՄՀ գործադիր կոմիտեի նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն չինական յուանն այսուհետ կհամարվի պահուստային արժույթ։ Մինչ այս նման արժույթներ էին համարվում դոլարը, եվրոն, ֆունտ ստերլինգը և յենը։

Պահուստային արժույթների ցուցակում վերջին փոփոխությունը կատարվել էր 1999թ․-ին, երբ ցուցակից հեռացվել էին ֆրանսիական ֆրանկը և գերմանական մարկը, իսկ դրանց փոխարեն հայտնվել էր եվրոն։

Հետաքրքրական է, որ յուանը կլինի ֆիսքված փոխարժեքով առաջին պահուստային արժույթը։

Ենթադրվում է, որ յուանին բաժին կընկնի պահուստային զամբյուղի 11%-ը։ Ավելացնենք նաև, որ յուանի պահուստային կարգավիճակից ամենաշատը կտուժի եվրոն։

Share