Բաժին. Ֆինանսական

Հայաստանում գործող 22 բանկերից շահույթով են աշխատում 11-ը

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի արդյունքներով մեր երկրում գործող առևտրային բանկերից 11-ն աշխատել է շահույթով, մնացյալ 11-ը՝ վնասով: Այս մասին վկայում են պաշտոնական վիճակագրական տվյալները:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամսվա վերջի դրությամբ շահույթով աշխատող բանկերի ընդհանուր շահույթը կազմել է մոտ 14,96 մլրդ ՀՀ դրամ, իսկ վնասով աշխատող բանկերի ընդհանուր վնասը 27,14 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում, մեր երկրի բանկային համակարգի համախառն զուտ վնասը կազմել է շուրջ 12.18 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք, որ 2014 թվականին մեր երկրի բանկային համակարգի զուտ շահույթը կազմել էր մոտ 21.2 մլրդ դրամ: Տարվա ընթացքում շահույթով էին աշխատել 16, իսկ վնասով՝ 6 բանկ:

Նշենք, որ այսօր Հայաստանում գործում է 22 բանկ՝ 517 մասնաճյուղերով:

Share