Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 04/12/15

Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 4-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, վերաձևակերպել է «ԹՐԵՅԴԵՐ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան և «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու ու վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու լիցենզիաները:

Խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել «ՏԻԳՏԱԹ» ՍՊԸ-ին տրամադրված թիվ 605 արտարժույթի առուվաճառքի և Ա/Ձ Գորիկ Ստեփանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 618/1 լիցենզիաները:

Share