Բաժին. Ֆինանսական

Յունիբանկ․ ոսկու գրավով վարկեր բանկի 8 մասնաճյուղում

Այսուհետ ոսկու գրավով վարկեր կարելի է ձևակերպել Յունիբանկի ութ մասնաճյուղերում:  Հաճախորդների պահանջարկի մեծացմանը զուգընթաց, Յունիբանկն ավելացրել է ոսկու գրավով վարկեր  տրամադրող մասնաճյուղերի քանակը և բարելավել է վարկավորման պայմանները: «U-Gold» վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի  «Թամանյան» և «Աճառյան» մասնաճյուղերում, իսկ մարզերում` «Էջմիածին», «Սևան», «Արտաշատ», «Գյումրի», «Վանաձոր», «Արթիկ» մասնաճյուղերում:

Շահավետ պայմանների շնորհիվ «U-Gold» վարկը հասանելի է հաճախորդների լայն շրջանակին` սպառողական ծախսերը հոգալու կամ  այլ բանկերում գործող վարկերի վերաֆինանսավորման համար:  «U-Gold» վարկի համար կարող են դիմել գործող ժամկետանց կամ դասակարգված վարկեր չունեցող, 21-63 տարեկան ֆիզիկական անձինք: «U-Gold» վարկի ժամկետը կազմում է մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը  ՀՀ դրամի դեպքում` սկսած 22%-ից: Վարկը կարելի է ձևակերպել նշված մասնաճյուղերում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:

Share