Բաժին. Ֆինանսական

Հայաստանյան բանկերը գերադասում են վարկեր տրամադրել արտարժույթով

Հայաստանյան բանկերի վարկային պորտֆելում շարունակում են գերակշռել արտարժույթով վարկերը: Դա խոսում է այն մասին, որ երկրի առևտրային բանկերը «կուտակել են» արտերկրից ներգրավված միջոցներ և արտարժութային ռիսկից խուսաելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ բանկերի կողմից մեր երկրի ռեզիդենտ հատվածին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 1968.5 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի համախառն պորտֆելի շուրջ 66%-ը:

Նշենք, որ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ընդհանուր վարկերի հարաբերակցությունը երկրի տնտեսության դոլարայնացման մակարդակը բնութագրող ցուցանիշներից մեկն է:

Share