Բաժին. Ֆինանսական

Վարկային կազմակերպություններն ապահովել են շուրջ 25 մլրդ դրամի շահույթ

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 287,86 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները՝ 154,02 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 133,83 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր շահույթը՝ 25,43 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն՝ 159 մասնաճյուղով:

Նշենք, որ 2014 թվականի արդյունքներով մեր երկրում գործող վարկային կազմակերպությունների զուտ շահույթը կազմել էր շուրջ 9.9 մլրդ դրամ, ընդ որում՝ հաշվետու տարում շահույթով էր աշխատել 29 վարկային կազմակերպություն, իսկ վնասով՝ 3 վարկային կազմակերպություն:

Հայաստանում գործող վարկային կազմակերպություններին բաժին է ընկնում երկրի ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 7%-ը:

Share