Բաժին. Ֆինանսական

Տեղեկատվություն «Շահող Կտրոն» վիճակահանության արդյունքների մասին՝ դեկտեմբեր 2015

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2015 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

4    8    7    8    0    9    2    1

2015 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են նոյեմբեր ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և 2016թ. հունվար ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից դեկտեմբեր ամսվա ընթացքում կընդունվեն նոյեմբեր ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ 2016թ. հունվար և փետրվար ամիսների ընթացքում կընդունվեն 2016թ. հունվար ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ  նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Դեկտեմբեր ամսվա ընթացքում կընդունվեն հոկտեմբերին կայացած վիճակահանության արդյունքներով (74631213 շահող թվերով) նոյեմբեր ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Դեկտեմբեր և 2016թ. հունվար ամիսների ընթացքում կընդունվեն նոյեմբերին կայացած վիճակահանության արդյունքներով (09246385 շահող թվերով) դեկտեմբեր ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share