Բաժին. Ֆինանսական

Յունիբանկ. «Դավիթ Բեկ» մասնաճյուղը ևս անցում կատարեց «մեկ պատուհանի» սկզբունքին

Հաճախորդների սպասարկման հարմարավետության և արագության բարձրացման նպատակով, Յունիբանկը շարունակում է «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկման կազմակերպումը մասնաճյուղերում: Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, «Դավիթ Բեկ» մասնաճյուղը ևս այսօրվանից վերսկսեց հաճախորդների սպասարկումը «մեկ պատուհանի» սկզբունքով: Դա նշանակում է, որ հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցումների իրականացումը կամ կոմունալ վճարումները կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերի լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա: Արդյունքում մի քանի անգամ մեծանում է հաճախորդների սպասարկման արագությունը և բարձրանում մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը:

Ներկայումս Յունիբանկն ունի 45 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի բոլոր մասնաճյուղերն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում և կոմունալ վճարումների ընդունում: Բանկը սպասարկում է մոտ 300 000 հաճախորդի:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեների և աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք «Մասնաճյուղային ցանց» և «Աշխատանքային ժամեր» էջերը: Տեղեկատու հեռ.` (37410) 59 55 55:

Share