Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն․ տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր – 28/12/15

Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13283161 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 631 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 631 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 486 741 528 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.7760 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.8000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:

Share