Բաժին. Ֆինանսական

Աշխարհի բնակչության 1%-ը տնօրինում է աշխարհի ամբողջ կարողության կեսը

Oxfam կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն աշխարհի բնակչության 1%-ը կազմող ամենահարուստների ընդհանուր կարողությունը հավասարվում է մնացած 99% բնակչության ընդհանուր կարողությունը, այսինքն ամենահարուստների կողմից տնօրինվում է աշխարհի ընդհանուր կարողության 50%-ը։

2009թ․-ի տվյալների համաձայն 1% ամենահարուստներին բաժին էր ընկնում աշխարհի կարողության միայն 44%-ը, իսկ 2014թ․-ին՝ 48%։

Աշխարհի ամենահարուստ բնակչության 1%-ի մեջ մտնելու համար պետք է ունենալ նվազագույնը 760 000 դոլար կարողություն, իսկ ամենահարուստ 10%-ի մեջ մտնելու համար՝ 69 000 դոլար։

Share