Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկը նոր հուշադրամներ է թողարկել

ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 25-ից շրջանառության մեջ է դրել «Վարդան Մամիկոնյան-1625» ոսկե, «Արշակ Ֆեթվաճյան-150», «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125» և «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ (1991-2016 թթ.)» արծաթե հուշադրամները:

Վարդան Մամիկոնյան-1625

Հուշադրամի դիմերեսին պատկերված են խաչ, թուր և զարդանախշ: Հուշադրամի դարձերեսին պատկերված է դրվագ Գ. Խանջյանի «Վարդանանք» գոբելենից: Ֆոնին Մամիկոնյանների տոհմի զինանշանն է` արծվի տեսքով:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը` 5000 դրամ
Մետաղը և հարգը` ոսկի 9000
Տրամագիծը` 18,0 մմ
Քաշը` 4,3 գ
Որակը` լավացված
Դրամաշուրթը` ատամնավոր
Տպաքանակը` 5000 հատ

Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Արշակ Ֆեթվաճյան-150

Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ Ա. Ֆեթվաճյանի «Էրզրումի հայուհին» կտավից: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Ա. Ֆեթվաճյանի դիմանկարը Հայաստանի Առաջին Հանրապետության թղթադրամի ֆոնին և Ա. Ֆեթվաճյանի «Անի. Միջնաբերդի եկեղեցին» կտավից մի դրվագ:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը` 100 դրամ
Մետաղը և հարգը` արծաթ 9250
Քաշը` 28,28 գ
Չափը` 28,0 × 40,0 մմ
Որակը` լավացված
Դրամաշուրթը` հարթ
Տպաքանակը` 500 հատ

Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Ա.Բաժբեուկ-Մելիքյանի «Լիդան բարձրացրած ձեռքերով» կտավը: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Ա.Բաժբեուկ-Մելիքյանի «Ինքնադիմանկար» և «Կանայք» կտավները:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը` 100 դրամ
Մետաղը և հարգը` արծաթ 9250
Չափը՝ 28,0 x 40,0 մմ
Քաշը՝ 28,28 գ
Որակը՝ լավացված
Դրամաշուրթը՝ հարթ
Տպաքանակը՝ 500 հատ

Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Հայաստանի Հանրապետության 25-ամյակ (1991-2016 թթ.)

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Արարատ լեռան գրաֆիկական պատկերը և ՀՀ զինանշանը: Հուշադրամի դարձերեսին պատկերված են խաչքար և «25 ՏԱՐԻ YEARS» մակագրությունը` ՀՀ դրոշի գունային ֆոնի վրա:
 
Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 5000 դրամ
Մետաղը և հարգը՝ արծաթ 9250
Տւամագիծը՝ 63,0 մմ
Քաշը՝ 168,1 գ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ հարթ, համարակալված
Տպաքանակը՝ 300 հատ

Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Share