Բաժին. Ֆինանսական

Չինաստանը Ջորջ Սորոսին կասկածում է յուանի դեմ վարվող պատերազմի մեջ

Չինաստանի իշխանությունները կասկածում են միլիարդատեր Ջորջ Սորոսին յուանի արժեզրկմանն ուղղված գողծողությունների մեջ։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։

Չինաստանի առևտրի նախարարության կարծիքով՝ Սորոսը չի կարող հաջողել յուանի և հոնկոնգյան դոլարի դեմ սկսված պատերազմում։ Անցյալ շաբաթ Սորոսը հայտարարել էր, որ ամերիկյան S&P 500 ինդեքսը, ասիական արժույթները և հումքային տնտեսությունները անկում կապրեն։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Չինաստանի տնտեսությանը «չոր վայրէջք» է սպասվում՝ հավելելով, որ դրա նախանշաններից է Չինաստանից կապիտալի արտահոսքի տեմպերի զգալի աճը։

Share