Բաժին. Ֆինանսական

Global Finance․ Արարատբանկը 2015թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկն է Հայաստանում

«Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական  ուսումնասիրության արդյունքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Հայաստանում 2015թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը:

Պատվավոր այս մրցանակը շնորհվել է, հաշվի առնելով բանկի իրականացրած գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը, մրցակցային գնագոյացումը և բանկում ներդրված նորարարական տեխնոլոգիաները:

Նշենք, որ հունվարի 20-ին Փարիզում կայացած “Ֆինանսների և առևտրի բանկային միության” /BAFT/ տարեկան ժողովի ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված  9 տարածաշրջանի   84 երկրի  բանկերի անունները:  Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ և անկախ փորձագետներ:

Ի դեպ, առևտրի ֆինանսավորման ոլորտում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  լավագույնն է ճանաչվում արդեն երկրորդ միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից:

Հավելենք, որ «Global Finance Magazine»   ամսագիրը տպագրվում է 1987թ.-ից  և աշխարհի 180 երկրում ունի  ավելի քան  50 000  բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանը  աշխարհի  խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները:

Share