Բաժին. Ֆինանսական

Հայաստանում էլեկտրոնային հաշվետվություններ է ներկայացնում ընկերությունների 97.9%-ը

ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում հաշիվներ դուրս գրող ընկերությունների քանակը 8279 է, միևնույն ժամանակ էլեկտրոնային եղանակով հաշիվներ դուրս գրողների քանակը կազմել է 8020 կամ ընդհանուր թվի 96.9%-ը։

Ինչ կայանում է հաշվետվություններ ներկայացնողներին, ապա դրանց ընդհանուր քանակը կազմել է 91 104, որոնցից էլեկտրոնային եղանակով՝ 89 212 կամ ընդհանուր թվի 97.9%-ը։

2015թ․-ի վերջի դրությամբ ՀՀ հարկ վճարողների ընդհանուր քանակը կազմել է 96 502, որոնցից էլեկտրոնային եղանակով հարկ վճարողների թիվը 95 877 է կամ ընդհանուր թվի 99.4%։

Share