Բաժին. Ֆինանսական

HSBC-ն սառեցնում է աշխատակիցների աշխատավարձերի չափը

Եվրոպայի խոշորագույն HSBC բանկը ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում 2016թ․-ին սառեցնում է աշխատակիցների աշխատավարձերի և այլ պարգևավճարների չափերը։ Նաև նախատեսվում է դադարեցնել նոր աշխատակիցներ վարձելու գործընթացը։ Այս մասին հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը։

Գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն բանկի աշխատակիցներն անցած ուրբաթ նամակներ են ստացել, որտեղ բացատրվում են ծախսերի կրճատմանն ուղղված գործողությունները։

Բանկը նպատակ ունի ծախսերը կրճատել 10%-ով։ Բանկը նաև քննարկում է գլխավոր գրասենյակի տեղափոխման հարցը, որպես հավանական ուղղություններ են նշվում Հոնկոնգը, Շանհայը  և ԱՄՆ քաղաքներից մեկը։

Հիշեցնենք, որ 2015թ․-ի հունիսին բանկը հրապարակել էր ծախսերի կրճատման ծրագիր, ըստ որի մինչև 2017թ․ պետք է խնայվի 4.5-5 մլրդ ԱՄՆ դոլար։

Share