Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ․ խորհրդի նիստ 02/02/16

Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 2-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ», «Սուրբ Գևորգի մասունքով խաչ» արծաթե հուշադրամների էսքիզները: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները»  կանոնակարգ 8/05-ում:

Խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել (դադարեցրել է) «ԿՐԲՈՒԼԱՂ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե164 լիցենզիայի գործողությունը:

Share