Բաժին. Ֆինանսական

Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ փետրվարի 5-ին անցկացրել է աշխատանքային քննարկում, որի նպատակն էր հաստատել ՀՀ Սահմանադրության 13-րդ գլխին առնչվող, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքը լրամշակելու եւ INTOSAI ստանդարտների վերաբերյալ աշխատանքային ժամանակացույցը:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀՀ Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է նոր Սահմանադրությունից, ինչպես նաեւ ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրումից:

Աշխատանքային խումբը քննարկել է ժամանակացույցին վերաբերող մի շարք հարցեր եւս:

Share