Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն․ տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր – 08/02/16

Փետրվարի 08-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3907B168 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 911 մլն դրամ, որից մրցակցային` 861 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 460 409 074 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.3394 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.4329 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն:

Share