Բաժին. Ֆինանսական

ԿԲ-ն Ինեկոբանկի 11 նոր մասնաճյուղ է գրանցել

Կենտրոնական բանկի նախագահի փետրվարի 3-ի և 4-ի որոշումներով գրանցվել են «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղը և «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ «Տերյան», «Մալաթիա 2», «Նոր Նորք 2», «Մաշտոց», «Շենգավիթ 2», «Կոմիտաս», «Աջափնյակ», «Արտաշատ 2», «Արմավիր 2», «Գյումրի 2», «Վանաձոր 2» մասնաճյուղերը։

Փետրվարի 4-ի ԿԲ խորհրդի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՀԵՆՎ» ՍՊԸ արտարժույթի առք ու վաճառքի թիվ 737 լիցենզիան:

Share