Բաժին. Ֆինանսական

Աշխատանք Յունիբանկում․ «Privé» մասնաճյուղի կառավարիչ

 

Յունիբանկը հայտարարել է մրցույթ հետևյալ պաշտոնի համար` «Privé» մասնաճյուղի կառավարիչ /ք.Երևան /։

Պարտականությունները

 1. Միջինից բարձր եկամուտ ունեցող VIP հաճախորդների ներգրավում, անհատական բանկային, ներդրումային և վերջիններիս հետ առնչվող այլ ծառայությունների և խորհրդատվության մատուցում:

2. Բանկի «Privé» ծառայությունների կառավարում, ներառյալ`

– շուկայի վերլուծության իրականացում` առաջարկվող ծառայությունների մրցունակության պահպանման և հետագա զարգացման նպատակով,

– տարեկան և հեռանկարային բիզնես պլանների կազմում և կատարողականների նկատմամբ հսկողութան սահմանում և համապատասխան հաշվետվությունների ներկայացում Բանկի կառավարման մարմիններին,

– հաճախորդների բանկային և ներդրումային պահանջների բացահայտում և դրանց հիման վրա համապատասխան առաջարկների ներկայացում և վաճառք,

– սպասարկման որակի նկատմամբ հսկողության իրականացում:

3. Հաճախորդի հետ հետադարձ կապի ապահովում, գործնական փոխհարաբերությունների կառուցում համագործակցության հետագա ընդլայնման նպատակով:

Հիմնական պահանջները

Կրթություն – Բարձրագույն կրթություն /լրացուցիչ կրթությունը, վերապատրաստումները, թրեյնինգները կդիտվեն որպես առավելություն/: 

Մասնագիտական փորձ – Նվազագույնը 5 տարվա ղեկավարի փորձ ֆինանսաբանկային ոլորտում /ցանկալի է կառավարչի, կառավարչի տեղակալի կամ VIP հաճախորդների ներգրավման և սպասարկման բաժնի ղեկավարի պաշտոնում/:

Լեզուների իմացություն – Հայերեն լեզվի` գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների` շատ լավ իմացությունը պարտադիր է:

Գործարար  որակներ – Հաճախորդների ներգրավման հմտություն, վաճառքի հմտություն, բանակցելու և վերլուծելու ունակություն, վճռականություն, խնդիրներ լուծելու ունակություն:

Դիմելու կարգ – Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն նկարով` cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով «Privé» մասնաճյուղի կառավարիչ:

Դիմելու վերջնաժամկետ – 29.02.2016թ.

 

Բանկում առկա են նաև հետևյալ թափուր պաշտոնները․

– Սպառողական վարկավորման գծով գործակալ /ք.Երևան, ք. Սևան/

– ՓՄՁ վերլուծաբան-ներգրավող-փորձնակ /ք.Երևան/

– Ներգրավման գծով կառավարչի տեղակալ – ՓՄՁ վերլուծաբան

Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ էջը՝ http://www.unibank.am/hy/career/vacancy.php

Share