Բաժին. Ֆինանսական

HSBC-ն գլխավոր գրասենյակը թողնում է Լոնդոնում

HSBC բանկի տարածած հայտարարության համաձայն՝ տնօրենների կողմից որոշում է կայացվել բանկի գլխավոր գրասենյակը թողնել Լոնդոնում։ Որոշումը կայացվել է մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, որի արդյունքում Լոնդոնն ավելի գերադասելի է համարվել։

Հիշեցնենք, որ 2015թ․-ի ապրիլին հայտարարվել էր, որ բանկում քննարկվում է կենտրոնական գրասենյակի Հոնկոնգ տեղափոխման հարցը։ Որպես տեղափոխություն հիմնական պատճառ նշում էր այն, որ Մեծ Բրիտանիան հնարավոր է լքի Եվրամիությունը, սակայն այլ վերլուծաբանների կարծիքով տեղափոխության հիմնական պատճառը Մեծ Բրիտանիայում բանկերի հարկերի կտրուկ աճ էր, որի հետևանքով 2014թ․-ին HSBC-ն մուծել է 750 մլն ֆունտ հարկ՝ չհաշված շահութահարկը։ Սա Բրիտանական բանկերի կողմից մուծված հարկերի 40%-ն է։ 2017թ․-ին HSBC-ի կողմից մուծվող հարկերի ծավալը կարող է գերազանցել 1.8 մլրդ ֆունտը։

Share