Բաժին. Ֆինանսական

Դադարեցվել է «Շահող Կտրոն» վիճակահանության անցկացումը

ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն, դադարեցվել է ՀԴՄ կտրոններով վիճակահանությունների անցկացումն ու պարգևավճարների տրամադրումը: Այդ կապակցությամբ փետրվար ամսից դադարեցվել է վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով վիճակահանության անցկացումը։

Անկախ վիճակահանության անցկացման դադարեցումից, նախկինում գործող կարգին համապատասխան, շարունակվելու է 2015թ. դեկտեմբեր և 2016թ. հունվար ամիսներին կայացած վիճակահանությունների արդյունքում հայտնի դարձած շահող թվերով նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոններով պարգևավճարների տրամադրումը:

2015թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված և հարկային (տարածքային) տեսչություններ կամ փոստային բաժանմունքներ ներկայացրած ավտոմեքենա շահած ինչպես հին, այնպես էլ նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոններին տիրապետողները շահումը հավաստող փաստաթուղթը ստանալու համար կարող են դիմել հարկային մարմին, իսկ այլ գույք կամ իրավունք շահած ՀԴՄ կտրոններին տիրապետողներն իրենց շահումը մինչև փետրվարի 29-ը կարող են ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած գրասենյակից:

Վիճակահանությունների անցկացման դադարեցման հետ կապված 2016թ. հունվար և փետրվար ամիսներին տրամադրված հին սերնդի ՀԴՄ մեքենաներով տպագրված կտրոնները վիճակահանությանը չեն մասնակցելու:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share