Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարության Դիլիջանի ոսումնական կենտրոնը շահագործման կհանձնվի այս տարվա աշնան սկզբին

ՀՀ կառավարությունը Ֆինանսերի նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնը վարչական սարքավորումներով ապահովելու նպատակով հատկացնելու է 50 մլն 800 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 18-ի նիստի օրակարգում:

Գումարը տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդից:

ՀՀ ՖՆ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շահագործման հանձնումը նախատեսված է 2016 թվականի սեպտեմբերին: Ուսումնական կենտրոնի բնականոն շահագործումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վարչական սարքավորումներ` զանազան կահույք, համակարգիչներ և այլն:

Դիլիջանի ուսումնական կենտրոնը Ֆինանսների նախարարության ուսումնական գործընթացին կհաղորդի նոր որակ: Այդ կենտրոնը բացառիկ կլինի տարածաշրջանում, իսկ միջազգային կարգավիճակ ստանալու դեպքում` այն կրթօջախ կդառնա նաև այլ երկրների ոլորտի մասնագետների համար: Ուսումնական գործընթացը կկազմակերպվի նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ: Դիլիջանի ուսումնական կենտրոնում աշխատակիցներն առավել խորացված կրթություն կստանան:

Share