Բաժին. Ֆինանսական

HSBC-ն ստիպված հրաժավել է աշխատավարձերը սառեցնելու մտադրությունից

Օրեր առաջ «Բիզնես 24»-ը հայտնել էր, որ Եվրոպայի խոշորագույն բանկը պատրաստվում է սառեցնել աշխատակիցների աշխատավարձերի չափերը և հրաժավել պարգևավճարներից։ Նման քայլը բացատրվում էր բանկի ծախսերի կրճատման պլանի իրականացմամբ։

Սակայն օրեր անց HSBC-ն ստիպված հրաժարվել է այդ մտադրությունից։ Բլումբերգը հայտնում է, որ աշխատավարձերի սառեցման մասին բանկի ղեկավարության որոշումը անչափ բացասական վերաբերմունք է առաջացրել աշխատակիցների մոտ, ինչն էլ բանկին ստիպել է վերանայել որոշումը։

HSBC-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստյուարտ Գուլիվերը նշել է, որ իրենք լսել են աշխատակիցների կարծիքը և այժմ խնայողությունների այլ միջոցներ են փնտրում։ Նա հավելել է, որ իրենք կշարունակեն բարձրացնել աշխատավարձերը, սակայն կհրաժարվեն բոլոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումից։

Share