Բաժին. Ֆինանսական

Toyota-ն 2.9 մլն մեքենա է հետ կանչում

Ամրագոտիների հետ կապված խնդիրների պատճառով ճապոնական Toyota-ն 2.9 մլն մեքենա է հետ կանչում։ Մասնավորապես հետ են կանչվում 2005-2016թթ ընթացքում արտադրված RAV4 և Vanguard քրոսրովերները։

Մեքենաները հետ կանչելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ ամրագոտու ամրացման մետաղական կոնստրուկցիայում տեղ գտած անճշտությունը վթարների ընթացքում կարող է սպառնալ ուղևորթների կյանքին։

ԱՄՆ-ում հետ կկանչվի 1.1 մլն մեքենա, Եվրոպայում՝ 625 հազար, իսկ Չինաստանում՝ 434 հազար։

Share