ԿԲ խորհրդի փետրվարի 16-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Ա/Ձ Հայկ Զոհրաբյանի՝ ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ռուբինյանց փողոց, 15/5 հասցեում գտնվող տարածքում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 136 լիցենզիան (տրված` 18.10.2008թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:
Ա/Ձ Հայկ Զոհրաբյանի և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո: