Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն․ տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր – 22/02/16

Փետրվարի 22-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13235161 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 920 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 80 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 487 919 308 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.7950 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.8383 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 5 գործակալ:

Share