Բաժին. Ֆինանսական

Fitch գործակալությունը այս տարվա համար նավթի գնի կանխատեսումն իջեցրել Է 22%-ով

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նավթի գնի կանխատեսումը ՝ բարելի դիմաց 45 դոլարից իջեցրել Է 22,2 տոկոսով՝ մինչեւ 35 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գործակալության մամուլի ծառայությունը:

«Մեր նոր բազային սցենարը 2016 թվականին Brent եւ WTI նավթի միջին գները ենթադրում Է բարելի դիմաց 35 դոլարի մակարդակին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Կանխատեսման փոփոխման պատճառների թվում գործակալության վերլուծաբանները նշում են տաք ձմեռը եւ որպես դրա հետեւանք վառելիքի պաշարների կուտակումը, ՕՊԷՔ-ի կողմից արդյունահանման աճը հունվարին, ինչպես նաեւ գլոբալ տնտեսական աճի կանխատեսման վատացումը:

Fitch-ի սթրեսային սցենարը ենթադրում Է, որ 2016 թվականին բարել նավթը միջին հաշվով կարժենա 25 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Share