Բաժին. Ֆինանսական

Արծվիկ Մինասյանը հիմա էլ է դեմ կուտակային համակարգին

ՀՅԴ-ն և ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը շարունակում է դեմ լինել Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Մինասյանը:

Հարցին՝ արդյո՞ք տեսակետը փոխել է նախարար նշանակվելուց հետո, Մինասյանը պատասխանեց. «Ես հիմա էլ եմ դեմ: Ընդ որում դա ոչ միայն իմ անձնական կարծիքն է, այլև քաղաքական ուժի: Կգա ժամանակը, ու դուք կլսեք մեր տեսակետի մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Կուտակային կենսաթոշակայյին համակարգը 2014 թվականից կիրառվում է միայն պետական հատվածի համար, իսկ մասնավոր հատվածի նկատմամբ այն կկիրառվի 2017-ի հուլիսի 1-ից:

Share