Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն․ Դասընթացներ Շահութահարկի և ԱԱՀ մասին օրենքների դրույթների վերաբերյալ

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է 1-օրյա դասընթացներ հետևյալ թեմաներով. ««Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ»՝ 2016թ.-ի մարտի 10-ին և ««Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ»՝ 2016թ.ի մարտի 11-ին: Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր դասընթացի մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2016-ի մարտի 9-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց ՈՒսումնական կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am: Մեկօրյա դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել  060 544 986, 060 544 692:

Մարտի 10-ին  (««Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ»)

18:30-20:00 – Թեմա. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի շահութահարկ), Դասախոս՝ Գ. Կիլինյան
20:00-20:10 – Ընդմիջում (Սրճդադար)
20:10-21:40 – Թեմա. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ոչ ռեզիդենտի շահութահարկ), Դասախոս՝ Հ. Յանիկյան

Մարտի 11-ին  (««Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ»)

18:30-20:00 – Թեմա. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան, Դասախոս՝ Ա. Ալոյան
20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)
20:15-21:00 – Թեմա. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան, Դասախոս՝ Ա. Ալոյան

Դասընթացի դասավանդողներ․

1․ Հովհաննես Յանիկյան՝ ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
2․ Գայանե Կիլինյան՝ ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ
3․ Ասանեթ Ալոյան՝ ՀՀ ՖՆ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի ավագ հարկային տեսուչ,  <ՀՀ ՖՆ ուսումնական կենտրոն> ՊՈԱԿ-ի դասախոս

Share