Բաժին. Ֆինանսական

Քրիստին Լագարդ․ Չինաստանից կապիտալի արտահոսքն սպառնում Է համաշխարհային տնտեսությանը

Չինաստանից կաիտալի արտահոսքը բացասաբար կազդի ամբողջ համաշխարհային տնտեսության աճի վրա, նախազգուշացրել Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը Շանհայում G20-ի կենտրոնական բանկերի ղեկավարների եւ ֆինանսների նախարարների երկօրյա հանդիպման բացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նա նաեւ նշել Է, որ ԱՄՀ-ն 2016 թվականին Չինաստանի տնտեսության աճը կանխատեսում Է 6,3 տոկոսի մակարդակում:

Ավելի վաղ Չինաստանի ժողովրդական բանկի ղեկավար Չժոու Սյաոչուանը հայտարարել Է, որ այժմ ոչ մի կարգի նախադրյալներ չկան յուանի զգալի արժեզրկման համար:

Չինաստանի տնտեսության աճի դանդաղումը խուճապ Է հարուցել աշխարհի ֆինանսական շուկաներում եւ նպաստել Էներգակիրների գների կտրուկ իջեցմանը:

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Շանհայում կայացած հանդիպմանը նշել Է, որ «Մեծ քսանյակի» երկրները պետք Է կառուցվածքային բարեփոխումներ անցկանցնեն եւ շարունակեն ֆինանսական կարգավորումը շուկաների անկայունությունը նվազեցնելու համար:

Share