Բաժին. Ֆինանսական

Nasdaq-ը գերմանական Deutsche Börse-ից գնում է ISE օպերատորին

Ամերիկյան Nasdaq-ը Deutsche Börse գերմանական բորսայից գնում է 3 էլեկտրոնային բորսաների օպերատոր ISE ընկերությունը։ Գործարքի արժեքը 1.1 մլրդ դոլար է։ Nasdaq-ը ISE-ի համար կվճառրի կանխիկով և ընկերությունների միջև գոյություն ունեցող պարտքերով։ Գործարքը կփակվի այս տարվա երկրորդ կեսին։

Նշենք, որ ISE-ին է բաժին ընկնում ԱՄՆ բորսայական գործարքների 15%-ը։ ISE-ի ձեռք բերումից հետո Nasdaq-ին բաժին կընկնի ԱՄՆ բորսայական գործարքների 40%-ը։

Deutsche Börse-ի տնօրեն Կարստեն Կենգետերը, բացատրելով վաճառքի մասին որոշումը, հայտնել է, որ իրենք ձգտում են, որ իրենց ցանկացած բիզնես իր ոլորտում լինի առաջինը կամ երկրորդը, եթե դա չի հաջողվում, ապա իրենք սկսում են այլ տարբերակներ քննարկել։

Share