Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 15/03/16

Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 15-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «ՀՀ դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները, ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը:

Խորհուրդը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից ՀՀ ԿԲ-ին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման» կարգում:

Ուժը կորցրած է ճանաչվել «Գոգլի» ՍՊԸ (լիցենզիա թիվ 705) փոխանակման կետի լիցենզիան:

Share