Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ․ գրավատների կողմից արտարժույթով վարկերի տրամադրումն անօրինական է

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն` Հայաստանի Հանրապետություն տարածքում գործող գրավատները կարող են տրամադրել միայն անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ սպառողական վարկեր: Ընդ որում` սպառողական վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով:

Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ գրավատների կողմից արտարժույթով վարկեր առաջարկելն անօրինական է, և նման դեպքերում հորդորում ենք դիմել Կենտրոնական բանկ` զանգահարելով (010) 592 697 հեռախոսահամարին:

Share