Բաժին. Ֆինանսական

Tradingview. անփոխարինելի հարթակ թրեյդերների համար

Գաղտնիք չէ, որ թրեյդերների հաջողությունը կախված է արագ տեղեկատվություն ստանալու և այն վերլուծելու ունակությունից։ ՏՏ դարաշրջանում ընդհանուր տնտեսական և ֆինանսական լրահոսի հետ մեկտեղ թրեյդերների համար անչափ կարևոր է ժամանակին տեղեկատվություն ստանալ բորսաներում տիրող իրավիճակի մասին։ Խոսքը գնում է գնանշումների և բորսայում ձևավորվող միտումների մասին։ Բացի դրանից, ստացված տեղեկատվությունն արագ կերպով կարգավորելու և վերլուծելու անհրաժեշտություն է առաջանում։ Այստեղ է, որ թրեյդերներին օգնության է հասնում Tradingview հարթակը, որն առաջարկում է թրեյդերների համար անչափ օգտակար բազմաթիվ գործառույթներ։

Առաջին հերթին խոսքը գնում է շուկաներում տիրող իրավիճակին ուղիղ ռեժիմում հետևելու հնարավորության մասին։ Tradingview-ի գնանշումների և սանդղակների համակարգը գնանշումներ և սանդղակներ է տրամադրում աշխարհի բոլոր առաջատար բորսայական հարթակներից։ Ինչ վերաբերում է համակարգում ներդրված աղուսյակների և գրաֆիկների գործիքներին, ապա դրանք բազմազան են՝ բազմաթիվ ցուցիչներ, ժամանակային շրջաններ, համեմատության գործիքներ, ազդանշանային համակարգ, հաշվարկային ու պատկերման գործիքներ և իհարկե՝ տնտեսական և մաթեմատիկական ինդիկատորներ։

Tradingview-ն գնանշման այլ համակարգերից առանձնանում է նաև իր սոցիալական բաղադրիչով. հազարավոր թրեյդերներ հնարավորություն ունեն իրենց մտահաղացումները և վերլուծությունները կիսել համակարգում գրանցված այլ օգտատերերի հետ՝ միաժամանակ ստանալով նրանց կարծիքը այս կամ այն հետևության կամ վերլուծության վերաբերյալ։ Կարելի է համարձակորեն պնդել, որ Tradingview-ի շրջանակներում ձևավորվել է թրեյդերների մի համայնք, որտեղ մշտապես իրականացվում է մտահաղացումների և վերլուծությունների ակտիվ փոխանակում։

Tradingview-ն նաև հանդիսանում է գնանշումների և սանդղակների տեղեկատվական-ծրագրային օպերատոր։ Tradingview-ի ծրագրային գործիքներից են օգտվում համացանցում գործող մի շարք առաջատար կայքեր և համակարգեր՝ Investopedia, Investing.com, XCFD, CME Group, Instaforex և այլն։

Tradingview համակարգում գրանցումն անվճար է։ Օգտատերերին տրամադրվող անվճար գործառույթները բազմազան են՝ 5 սանդղակ ձևավորելու և 10 ինդիկատորներից օգտվելու հնարավորություն։ Անվճար օգտատերերի համար տեղեկատվության թարմացման հաճախականությունը մեկ վայրկյան է։ Tradingview-ն նաև անչափ մատչելի գներով առաջարկում է PRO, PRO PLUS և PREMIUM փաթեթներ, որոնց շրջանակներում օգտատերերը անմամեմատ ավելի մեծ հնարավորություններ են ստանում։ Փաթեթներին ծանոթանալու համար այցելեք հետևյալ էջը՝ http://u.b24.am/B24tradingview:

Վճարովի փաթեթներից օգտվողները հնարավորություն են ստանում ուղիղ կերպով հետևելու բորսաներում ձևավորվող գնանշումներին, ստեղծելու անսահմանափակ քանակով գրաֆիկներ և օգտվելու բազմաքանակ ինդիկատորներից՝ նաև օգտատերերի կողմից ստեղծված։ PRO փաթեթների օգտատերերի համար ակտիվանում է նաև ազդանշանների բազմաֆունկցիոնալ համակարգը, որը հնարավորություն է տալիս ձայնային ազդանշաններ ստանալու շուկայում տեղի ունեցող այս կամ այն փոփոխության դեպքում։

Tradingview-ն նաև հնարավորություն է տալիս համակարգին կից ստեղծելու հավելվածներ։ Բազմաթիվ փորձառու թրեյդերներ իրենց համակարգերն ու ինդիկատորներն են առաջարկում՝ հավելյալ վճարի դիմաց։ Եզրափակելով ևս մեկ անգամ նշենք, որ Tradingview-ն բազմակողմանի, ժամանակակից, արդյունավետ ու անփոխարինելի հարթակ է թրեյդերներին համար։

Share