Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ․ ստորագրվել է «Հայաստանի բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում 4-րդ փուլ» վարկային պայմանագիրը

Մարտի 31-ին  ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև ստորագրվել է «Հայաստանի բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում 4-րդ փուլ» վարկային պայմանագիր՝ ընդհանուր 20 մլն եվրո արժողությամբ:

Վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը:

Վարկային միջոցներն ուղղվելու են մարզերում և Երևանում հիփոթեքային վարկավորմանը և էներգախնայողական հիփոթեքային վարկավորմանը: Վարկային պայմանագրի նպատակն է ապահովել կայուն և արդյունավետ հիփոթեքային վարկավորման շարունակական զարգացում:

Գործակցության շրջանակում նախատեսվում է նաև տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն:

Share