Բաժին. Ֆինանսական

Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը նվազել է 5 անգամ

Ռուսաստանի բանկի տվյալների համաձայն 2016թ․-ի առաջին եռամսյակում Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը կազմել է 7 մլրդ դոլար, ինչը 4.7 անգամ պակաս է անցյալ տարվա համանման ցուցանիշից։

Հիշեցնենք, որ 2015թ․-ի արդյունքում Ռուսաստանից կապիտալի զուտ արտահոսքը կազմել է 56.9 մլրդ դոլար, մինչդեռ 2014թ․-ին արձանագրվել էր 153 մլրդ դոլար։

Կանխատեսումների համաձայն 2016թ․-ին կարձանագրվի 40 մլրդ ցուցանիշը։

Share