Բաժին. Ֆինանսական

Համաշխարհային բանկ․ Սիրիայի վերականգնման ծախսերը գնահատվում են 180 մլրդ դոլար

Պատերազմական գործողություններից հետո Սիրիայի վերականգնման ծախսերը կարող են կազմել 150 միլիարդից մինչեւ 180 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Յոն Կիմը՝ ելույթ ունենալով ՀԲ-ի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային նստաշրջանից առաջ կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ սիրիացի փախստականները հազիվ թե հայրենիք վերադառնան, եթե չկառուցվեն տներ, դպրոցներ ու հիվանդանոցներ:

«Ես անհանգստացած եմ այն բանից, որ չի լինի այն օգնությունը, որը կարելի էր ակնկալել այն ժամանակ, երբ բարել նավթն արժեր 100 դոլար,- ասել է Ջիմ Յոն Կիմը:- Սովորաբար ուժեղ աջակցություն էր ցուցաբերվում տարածաշրջանի հարեւաններից՝ նավթարդյունահանող պետություններից, բայց նրանք այժմ բյուջետային դեֆիցիտի խնդիր ունեն»:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, սիրիական ճգնաժամը ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի գարնանային նստաշրջանի գլխավոր հարցերից մեկն է լինելու:

Share