Բաժին. Ֆինանսական

Դոհայի գագաթնաժողովի «տապալումից» հետո նավթի գինը զգալիորեն նվազել է

Brent նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում հանգստյան օրերի ընդմիջումից հետո կայացած սակարկություններում ընկել է ավելի քան 7 տոկոսով եւ կազմել բարելի դիմաց 40,22 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են սակարանի տվյալները:

Գնի անկումը պայմանավորված է այն բանով, որ ապրիլի 17-ին Դոհայում կայացած հանդիպմանը կողմերը չկարողացան համաձայնության հասնել նավթի արդյունահանման սահմանափակման շուրջ: Նույն ձեւաչափով հաջորդ հանդիպումը սպասվում է հունիսին:

Այսպիսով, հանդիպման կազմակերպման՝ գրեթե երկու ամիս տեւած ջանքերն ավարտվեցին անարդյունք: Ի դեպ, փորձագետներից քչերն էին հաջողություն ակնկալում՝ կանխատեսելով, որ նավթի գները կընկնեն ցանկացած արդյունքի դեպքում, քանի որ շուկան արդեն արձագանքել էր բանակցություններից բոլոր սպասումներին:

Share