Բաժին. Ֆինանսական

Թուրքիայի բյուջեի դեֆիցիտը մարտ ամսին կազմել է 2.4 մլրդ դոլար

Թուրքիայի ֆինանսների նախարար Նաջի Աղբալը հայտարարել է, որ 2016 թվականի մարտին երկրի բյուջետային դեֆիցիտը կազմել է 6,6 մլրդ թուրքական լիրա (2,4 մլրդ դոլար):

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հաշվարկներով 2016 թվականի ֆինանսական տարում բյուջեի ծախսերը կկազմեն 570,5 մլրդ լիրա, իսկ բյուջեի եկամուտները` 540,8 մլրդ լիրա, ինչը կբերի 29,7 մլրդ լիրա բյուջեի դեֆիցիտի (մոտ 11 մլրդ դոլար):

Share