Բաժին. Ֆինանսական

Goldman Sachs բանկի զուտ շահույթը նվազել է 2.5 անգամ

Ամերիկյան խոշորագույն բանկերից մեկը համարվող Goldman Sachs-ի հրապարակած հաշվետվության համաձայն 2016թ․-ի առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 1.135 մլրդ դոլար, ինչը 2.5 անգամ փոքր է 2015թ․ համանման ցուցանիշից։

Վերոնշյալ ժամանակահատվածում բանկի հասույթը կազմել է 6.338 մլրդ դոլար, ինչը 40%-ով պակաս է անցյալ տարվա նույն ցուցանիշից։ Ինչ կայանում է գործառնական ծախսերին, ապա դրանք կրճատվել են 28.7%-ով և կազմել 4.762 մլրդ դոլար։

Հիշեցնենք, որ Goldman Sachs բանկը հիմնադրվել է 1869թ․-ին՝ ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում։ Այս տարվա մարտի 31-ի դրությամբ բանկն ունի 34.4 հազար աշխատակից։

Share