Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ հաստատել է Ինեկոբանկի և ՊրոԿրեդիտ բանկի միացման պայմանագիրը

ՀՀ Կենտրոնական Բանկն ապրիլի 26-ին հաստատեց «Ինեկոբանկ» ՓԲԸ և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ ընկերությունների միջև կնքված միացման պայմանագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից:

Երկու բանկերի միացման գործընթացը սկսվել էր 2015թ. դեկտեմբերից՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ կողմից «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ «ՊրոԿրեդիտ» միջազգային հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրմամբ:

«Երկու բանկերի ինտեգրացիոն գործընթացներն արդեն մոտենում են ավարտին և 2016թ. մայիս ամսից միացյալ բանկը հանդես կգա «Ինեկոբանկ» բրենդի ներքո: Երկու բանկերի ուժեղ կողմերի ինտեգրացիայի շնորհիվ Ինեկոբանկը ձեռք բերեց ավելի բարձրակարգ մասնագետներ, արդյունավետ ներքին գործընթացներ և գրավիչ պրոդուկտներ:

Share