Բաժին. Ֆինանսական

Վախթանգ Միրումյանն անդրադարձել է Միհրան Պողոսյանին առնչվող օֆշորային խնդիրներին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի շուրջ ծավալված օֆշորային խնդիրներին և նշեց, որ ստուգումները կարող են երկար տևել: 

Հարցին՝ ՊԵԿ-ը այդ ուղղությամբ ստուգումներ իրականացրե՞լ է՝ Միրումյանը նշեց. «Այդ մեխանիզմը չի կարող 10 օրում իրականացվել: Բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումները կազմակերպություններում կարող են տևել երկար ժամանակ: Մանավանդ, եթե խոսում ենք ՀՀ-ում չգտվող կազմակերպությունների մասին»: 

Միրումյանի խոսքով՝ Պողոսյանի օֆշորային խնդիրների հարցով ՊԵԿ-ը հետաքրքրված է այնքանով, թե որքանով նման դեպքերում կան հարկումից խուսափելու երևույթներ: Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ կոմիտեն կարող է իրականացնել այն հսկողական գործիքակազմը, որով օժտված է օրենսդրությամբ: «Այսօր ՊԵԿ-ն օրենսդդրությամբ կարող է ստուգումներ իրականացնել կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մոտ: Իհարկե, ցանկացած պարագայում երբ ՊԵԿ-ը կիրականացնի նման ստուգումներ և կտեսնի, որ կա փոխկապակցվածություն օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունների հեÕ ¿, իսկ դրա արդյունքում առկա են պետությանը չվճարված հարկեր, բնականաբար ՕԵԿ-ը կարձագանքի: Գործող օրենսդրությկամբ, ի սկզբանե ռիսկային չափորոշիչներով հայտարարվում է, թե որ տնտեսվարող սուբյեկտներն են ենթակա ստուգման: Այդ կազմակերպությունների ստուգումները մինչև տարեվերջ ավարտվելու են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Միրումյանը:

Հարցին՝ այսինքն մինչ տարեվերջ Պողոսյանի հետ կապված պատասխանը չի լինելու՝ Միրումյանը ևս մեկ անգամ պարզաբանեց. «Կա ստուգումների ծրագիր, որի համապատասխան էլ դա իրականացվում է: Կրկնեմ, որ այստեղ խոսքը կարող է վերաբերել փոխկապակցված ընկերություններին: Որովհետեև, եթե որևէ ֆիզիկական անձ օֆշորում ունի հաշիվներ և դրանցում առկա են գումարներ, դա դեռ չի նշանակում, որ կան պակաս վճարված հարկեր: Այդ ամենը պետք է հիմնավորվի և հիմնավոր պարտավորություններ առաջադրվեն կազմակերպություններին»:

Share